2026 թվականի Եվրոպայի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները փայլուն են հանդես եկել։
Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Մանվել Վարդանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն:
Նա 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել 1-4-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ տեղը:
Սոֆիա Բաղրամյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր:
Նա 18 հնարավորից վաստակել է 13 միավոր:
Սոֆիա Բաղրամյանը դարձել է նաև արագ շախմատի արծաթե մեդալակիր: