Աթենքի մարաթոնին 75–ամյա հույնը Կրետե կղզուց սկսել է վազել ոտաբոբիկ

Բաժանորդագրվել

Իդոմենեոս Ավրամակիսը ոտաբոբիկ վազել է հին հունական ռազմիկի հագուստով՝ վահանով, սաղավարտով, թուրը պատյանի մեջ։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Կրետե կղզուց 75–ամյա հույն Իդոմենեոս Ավրամակիսը ոտաբոբիկ հաղթահարել է Աթենքի ամենամյա մարաթոնը։ Այդ մասին հայտնում է «Մարաֆոնեց» ամսագիրը:

Ավրամակիսը ոտաբոբիկ վազել է հին հունական ռազմիկի հագուստով՝ վահանով, սաղավարտով, թուրը պատյանի մեջ։ Մարաթոն քաղաքից Աթենք վազքի համար մասնակիցներին տրվում է 8 ժամ, մինչդեռ Ավրամակիսն այդ հեռավորությունն անցնել է 9 ժամ 20 րոպեում։

Led Zeppelin–ի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում
Տարեց մասնակցի հանդեպ հարգանքից ելնելով` կազմակերպիչները նրան սպասել են Պանաֆինյան մարզադաշտում: Տարեց մարդու համար ճանապարհն իսկապես հեշտ չի եղել՝ ոչ միայն այն ծայրահեղ երկար է եղել, այլև 400 մետր վերելքներով ու վայրէջքներով։

Ավելի վաղ Ավրամակիսը մասնակցել է 54 մարաթոնի, ընդ որում՝ պարբերաբար վազել է ոտաբոբիկ։

Հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ այդ ծանրաբեռվածություններին ոտքերն ընտելանում են երեք ամսում։

Leave a comment