«Ազատություն». Միջազգային օլիմպիական կոմիտեն ժամանակավորապես վերականգնել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի գործունեությունը՝ ռուս մարզիկներին հնարավորություն տալով մասնակցել միջազգային մի շարք մրցաշարերի, այդ թվում՝ Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման փուլերին։
Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի գործունեությունը կասեցվել էր 2023-ի հոկտեմբերին, երբ այն ճանաչել էր Ուկրաինայի օկուպացված տարածքներում՝ Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում և Զապորոժիեում գործող օլիմպիական խորհուրդները։
ՄՕԿ նախագահ Քիրսթի Քովենթրին հայտարարել է, որ կոմիտեն չի արդարացնում որևէ պատերազմ, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ պատերազմը, սակայն մարզիկները չպետք է պատասխան տան իրենց կառավարության գործողությունների համար։
Միևնույն ժամանակ, ռուսական դրոշի, օրհներգի և ազգային գույների հարցում վերջնական որոշում դեռ չկա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: