Բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Քեմ Ղաֆարյանն այցելել է Մատենադարան

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Քեմ Ղաֆարյանն այցելել է Մատենադարան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մատենադարան է այցելել տիեզերական և էներգետիկ ոլորտներում իր նորարարական նախագծերով հայտնի ամերիկացի ճարտարագետ և գործարար Քեմ Ղաֆֆարիանը:

«Սթարմուս» փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի ուղեկցությամբ Քեմ Ղաֆֆարիանը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին։

Հիշեցնենք, որ Քեմ Ղաֆֆարիանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի (Global High-Tech Award) 17-րդ դափնեկիրն է:

Leave a comment