Հայաստանն արդեն դեսպան ունի նաև Պակիստանում

Բաժանորդագրվել

Դիվանագետի նստավայրը լինելու է Աբու Դաբիում։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունն արդեն Պակիստանում նույնպես արտակարգ և լիազոր դեսպան ունի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի հրամանագրերից։

Նշենք, որ Պակիստանի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 2025 թվականի օգոստոսի 31-ին։

«Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Պակիստանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Նրա նստավայրը Աբու Դաբիում է»,– ասված է հրամանագրում։

Հիշեցնենք, որ Կարեն Գրիգորյանը ԱՄԷ–ում արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2022 թվականի հոկտեմբերի 7-ից։

Leave a comment