Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

https://arm.sputniknews.ru/20260706/papvojany-ekaterinburgum-masnakcel-e-eatm-ardjunaberakan-qaghaqakanutjan-khvorhrdi-nistin-104262020.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104260812_72:0:1209:853_1920x0_80_0_0_5e843492b1ff2bcaa6a120223f8a921c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գևորգ պապոյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան, եկատերինբուրգ

հայաստան, գևորգ պապոյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան, եկատերինբուրգ

Բաժանորդագրվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ ընթացիկ նիստը կարևոր ներդրում կունենա եվրասիական արդյունաբերական ինտեգրման հետագա խորացման գործում։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգ մասնակցել է «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի ութերորդ նիստին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստի անցկացումը նպաստավոր հնարավորություն է ստեղծում արդյունաբերական համագործակցության հեռանկարների և ԵԱՏՄ շրջանակում համատեղ նախագծերի իրականացման հարցերի առարկայական քննարկման համար»,– ասել է Պապոյանն իր ելույթում։

Նախարարն ընդգծել է, որ ընթացիկ նիստը կարևոր ներդրում կունենա եվրասիական արդյունաբերական ինտեգրման հետագա խորացման գործում և կնպաստի ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների շահերին համահունչ գործնական լուծումների մշակմանը։

Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանի իշխանությունը ՌԴ–ի հետ հարաբերություններում ճգնաժամ ստեղծելու խնդիր չի դրել իր առջև։

Leave a comment