Անկախության օրը ԱՄՆ-ում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ տարբեր քաղաքներում Անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ՝ հաղորդում է NBC News-ը։

Լրատվական գործակալության տվյալներով՝ Բրուքլինի Քոնի Այլենդ թաղամասում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է առնվազն ութ մարդ, այդ թվում՝ չորս երեխա, երբ անհայտ զինված անձը կրակ է բացել տոնը նշող ընտանիքի վրա։

Ֆլորիդա նահանգի Պենսակոլա քաղաքում զինված անձինք կրակ են բացել մի խումբ երիտասարդների վրա՝ սպանելով մեկ մարդու։ Նմանատիպ միջադեպեր են գրանցվել նաև Ինդիանայում, Կալիֆոռնիայում, Միսսուրիում և Օհայոյում։ Զոհերի թվում է 10-ամյա երեխա։

Leave a comment