Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից – 06.07.2026, Sputnik Արմենիա

Բաժանորդագրվել

34-ամյա ֆուտբոլիստը Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Նորվեգիայի հավաքականից կրած պարտությունից (1:2) հետո Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին։

«Ես փորձեցի, ես փորձեցի։ Այժմ ամեն ինչ ավարտված է։ Ես սկսել եմ այստեղ, այստեղ էլ ավարտում եմ»,- Նեյմարի խոսքերն է մեջբերել Globo-ն։

34-ամյա ֆուտբոլիստը Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ 2010 թվականից ի վեր նա անցկացրել է 130 հանդիպում, դարձել 80 գոլի և 59 գոլային փոխանցման հեղինակ։

Նորվեգիայի դեմ խաղը Նեյմարի համար 15-րդն էր Աշխարհի առաջնություններում. այս ցուցանիշով նա գերազանցել է ֆուտբոլի արքա, աշխարհի եռակի չեմպիոն Պելեին։

Իր միջազգային կարիերայի ընթացքում Նեյմարը մասնակցել է Աշխարհի չորս առաջնությունների, իսկ Բրազիլիայի հավաքականի հետ հասցրել է նվաճել Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը (2016թ․) և Կոնֆեդերացիաների գավաթը (2013թ․)։

Խաղացել է իսպանական «Բարսելոնայում», ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենում», սաուդյան «Ալ-Հիլալում» և հարազատ «Սանթոսում»։

Leave a comment