ՀՅԴ–ն 2026–ի ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով. Իշխան Սաղաթելյան

13.01.26 | 12:38






ՀՅԴ–ն 2026–ի ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով, այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը` ներկայացնելով ՀՅԴ 29–րդ գերագույն ժողովի հայտարարությունը։ Սաղաթելյանը բացատրեց, թե ինչ օրակարգով և երկրում ծառացած որ խնդիրները լուծելու համար են որոշել մասնակցել սպասվող խորհրդարանական ընտրություններին:

«ՀՀ-ն ու ամբողջ հայ ժողովուրդը կանգնած են աշխարհաքաղաքական փոփոխությունների և անվտանգության լրջագույն սպառնալիքների առջև: Գործող վարչակարգի ապազգային և հակապետական քաղաքականությունը հարցականի տակ է դրել ՀՀ պետականության ապագան, և երկրի տարածքային ամբողջականությունը: Իրավիճակում բեկում մտցնելու, սպառնալիքները չեզոքացնելու և նոր որակի ազգային պետություն կառուցելու առումով գործող վարչախմբի իշխանազրկումը հրամայական է»,- նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: Նա ասաց, որ դաշինքով մասնակցելու ձևաչափի շրջանակում առաջնահերթ կբանակցեն «Հայաստան» դաշինքի հետ:

Leave a comment