Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից. Թևանյանի ուղերձը

https://arm.sputniknews.ru/20261116/deghin-qart-hapk-ic-datark-khvostumner-em-ic-tevanjani-ugherdzy-109389533.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/07/104305126_151:0:2426:1706_1920x0_80_0_0_a39851238acf80d231bad1f55bb33e49.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անդրանիկ թևանյան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), եվրամիություն

անդրանիկ թևանյան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), եվրամիություն

Բաժանորդագրվել

ՀՀ-ն պետք է վերականգնի իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում, բնականոն ու ռազմավարական դարձնի հարաբերությունները ՌԴ-ի հետ և գնա կայուն ու երաշխավորված խաղաղության հաստատման ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Անվտանգային հարցերում լղոզվածությունը տեղ չունի, դատարկաբանությունը՝ նույնպես, հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից հղված հերթական ուղերձում։

«Երբ ՀԱՊԿ-ում քննարկվում էր Հայաստանի հարցը, նույն պահին քաղաքացի Նիկոլ Փ.-ն Թուրքիայում հանդիպում էր Էրդողանի հետ։ Ամեն ինչ շատ խորհրդանշական ստացվեց. նույն օրը, գրեթե նույն ժամին, Հայաստանի ղեկավարը նպաստում էր մեր երկրի անվտանգային համակարգի թուլացմանն ու ջանքեր գործադրում սեփական անվտանգության ապահովման համար»,-գրել է Թևանյանը։

Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ում դեղին քարտ ցույց տվեցին Հայաստանին՝ զրկելով մեզ ձայնի իրավունքից, բայց միևնույն ժամանակ դուռը չփակեցին մեր առջև՝ հայտարարելով, որ ՀՀ-ն կարող է ամբողջությամբ վերականգնել իր կարգավիճակը, երբ վճարի անդամավճարը։

«Դա «թարգմանաբար» նշանակում է, որ ՀԱՊԿ-ը, և մասնավորապես Ռուսաստանը, չի ընդունում ՀՀ գործող իշխանությանը, բայց բարեկամ ու դաշնակից է համարում ՀՀ-ին և ՀՀ քաղաքացիներին։ Այսինքն՝ Մոսկվան հստակ տարանջատում է մտցնում ՀՀ օրվա իշխանության և հայ ժողովրդի միջև»,-նշված է ուղերձում։

Թևանյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փ.-ի քաղաքականությունը՝ հայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն թշնամացնելու և Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները զրոյացնելու ուղղությամբ, ոչ թե ավելացրել, այլ նվազեցրել է մեր երկրի ինքնիշխանության մակարդակը։

Նրա կարծքով՝ երբ ՀՀ իշխանությունը փչացնում է հարաբերությունները մեր բնական ու ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, դրանով իսկ ոչ թե այլընտրանքային անվտանգային համակարգ է ապահովում, այլ դուռ է բացում թուրք-ադրբեջանական հարձակման համար։ Ու դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն մշտապես անկեղծ են եղել և հայտարարել, որ անվտանգային հարցերում իրենք Հարավային Կովկասում անելիք չունեն և չեն կարող ՀՀ-ին անվտանգության երաշխիքներ տալ։

«2018-ին Նիկոլ Փ.-ն ՀԱՊԿ-ի դեմ գործողություններ արեց՝ իմիջային լուրջ հարված հասցնելով այդ կառույցին (խոսքը գեներալ Խաչատուրովի դեմ ապօրինի գործի հարուցման մասին է)։ Ադրբեջանն օգտվեց դրանից, և հետագա զարգացումները բերեցին Արցախի կորուստին։ Այսպես շարունակվելու դեպքում մենք շատ ավելի դրամատիկ զարգացումների մեջ կարող ենք հայտնվել։ Հայ ժողովրդին փորձում են շեղել և զբաղեցնել բանանային էժանագին ռիլերով, մինչդեռ բոլորիս ուշադրությունը պետք է կենտրոնացած լինի մեր երկրի անվտանգության հիմնախնդիրների վրա»,-գրել է «Մայր Հայաստանի» առաջնորդը։

Նա շեշտել է՝ ԵՄ-ն խրախուսում է Նիկոլ Փ.-ի հակառուսական քաղաքականությունը, ինչպես որ Արցախն Ադրբեջանին հանձնելու և հայերի էթնիկ զտումներ իրականացնելու հարցում խրախուսեցին։

««Քաղաքացիական պայմանագրի» պարագլուխները այսպես ասած, «խնամում են խաղաղությունը», որն իրականում ժամանակավոր հրադադար է, ու միաժամանակ թշնամացնում է հարաբերությունները դաշնակից Ռուսաստանի հետ ու լարվածություն առաջացնում Իրանի հետ հարաբերություններում»,-նշված է ուղերձում։

ՀՀ-ն պետք է վերականգնի իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում, բնականոն ու ռազմավարական դարձնի հարաբերությունները ՌԴ-ի հետ և գնա կայուն ու երաշխավորված խաղաղության հաստատման ճանապարհով, եզրափակել է Թևանյանը՝ հավելելով, որ դա դեռ հնարավոր է, բայց ոչ այսօրվա քաղաքական կուրսի պարագայում։

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում որոշում է կայացվել Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի և պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, սակայն, հայտարարել է, որ Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի բարձրացվել։

2024 թվականին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելու մասին և դադարեցրել անդամավճարների վճարումը։ Կազմակերպության կանոնադրությամբ, սակայն, անդամակցության սառեցման ընթացակարգ նախատեսված չէ, ինչի մասին կառույցի ղեկավարներն ու ՌԴ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են։

Leave a comment