Սպանության հետքերով․ Արփինե Սարգսյանի և ոստիկանապետի հանձնարարությամբ Չարենցավանում ուժեղացված ծառայություն է իրականացվում





MakaryanNews-ի տեղեկություններով` ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և ոստիկանապետի հանձնարարությամբ Չարենցավանում ուժեղացված ծառայություն է իրականացվում հիմա: Բազմաթիվ պարեկային ծառայության մեքենաներ ոստիկանապետի մտել են Չարենցավան և ում բռնում` կանգնեցնում են, փաստաթղթերը ստուգում, մեքենաներում արգելված իրեր փնտրում:
Այս ամենը որոշել են իրականացնել հունվարի 9-ին Չարենցավանում տեղի ունեցած հերթական սպանությունից հետո, քանզի ասում են` նախարարը խիստ զայրացել է կատարվածից:
Իմ կողմից տիկին նախարարին փոխանցեք, որ մի քիչ ուշացել եք` հերթական երիտասարդին արդեն սպանել են: Ժամանակին էր պետք քաղաքի մեջ ամրագոտու ակտ գրելու փոխարեն հանցավորության դեմ պայքարել, որ հերթական ողբերգությունը տեղի չունենար:
Էդ նույն պարեկներն ամեն օր քաղաքի կենտրոնում ամբողջ օրը կասկածելի ծագմամբ գումարներով ձեռք բերած մեքենաների ղեկին ճռռիկներ անող պոտենցիալ հանցագործների հետ ախպերավատ են լինում, Կինոյի մոտ կանգնում ու ապարատից իրար կոֆե-մոֆե են հյուրասիրում, վերջում էլ ուշացած հասնում էդ նույն ջահելների մասնակցությամբ հերթական միջադեպին:
Այ սա է ձեր բարեփոխած ոստիկանությունը, տիկին նախարար ու էն հին ազգանունով նոր ոստիկանապետ: Դուք ընդամենը եվրոպական գրանտներով թիթեռ նկարող եք, ուրիշ ոչինչ: Ձեր բարեփոխած ոստիկանության «լավագույն» գրավականը ձեր` եվրոպացիներից կպցրած փողերով ու մեկ անձից գնմամբ ձեռք բերած էն ղզիկ էլեկտրական Volvo-ներն են, որ կարևոր պահերին հոսանքը պրծնում է` մնում են ճամփին. Դանիելի արև))

Վահե Մակարյանի ֆեյսբուքյան էջից