Ermenihaber. Ադրբեջանական հեռուստաալիքով հեռարձակված ռեպորտաժում անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմում Թուրքիայի ցուցաբերած աջակցությանը՝ այն ներկայացնելով որպես Ադրբեջանի «հաղթանակի» կարևոր գործոն։
Հաղորդման մեջ ընդգծվել է, որ Թուրքիան պատերազմի ընթացքում Ադրբեջանին քաղաքական և բարոյական աջակցություն է ցուցաբերել։ Ռեպորտաժի հեղինակների պնդմամբ՝ Անկարան նաև նպաստել է, որ միջազգային ուժերը չմիջամտեն պատերազմը դադարեցնելու նպատակով։
Հաղորդման ընթացքում նշվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը 44 օրվա ընթացքում մարտերի արդյունքում «ազատագրել են» ավելի քան 300 քաղաք և գյուղ։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև Շուշիին, որը 2023 թ. հռչակվել է Թյուրքական աշխարհի, իսկ 2024 թ.՝ իսլամական աշխարհի «մշակութային մայրաքաղաք»։ Հեռուստաալիքն այս գործընթացում ևս ընդգծել է Թուրքիայի ներդրումը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: