ԱԺ արդեն նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ստորագրել է իր վերջին կարգադրությունը։
Այն դարձյալ պարգևատրումներին է առնչվում։
Ալեն Սիմոնյանը հրահանգել է, որ Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ:
Համապատասխան վճարումների կատարումը սահմանված կարգով պետք է կատարի ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (1)