Քաղաքականություն
07.11.2026 | 11:33
ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի գործունեության և ծառայողական պարտականությունների կատարման վերաբերյալ հարցերը պարզելու նպատակով նրա նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Քննությունը պետք է ավարտվի 20-օրյա ժամկետում։
Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ կանցկացվի ծառայողական քննություն։
Այս մասին նշված է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նոյեմբերի 6-ի կարգադրության մեջ։
Ծառայողական քննության նպատակն է պարզաբանել Առաքելյանի պարտականությունների կատարմանն ու գործունեությանն առնչվող հարցերը, ինչպես նաև ուսումնասիրել կարգապահական տույժ կիրառելու հիմքերի առկայությունը։
Քննությունն անցկացնելու համար ձևավորվել է հանձնաժողով, որը պետք է աշխատանքն ավարտի 20-օրյա ժամկետում։
Նշենք, որ այս պահին որևէ հրապարակում չկա, որը կբացահայտեր քննության կոնկրետ առիթը։