Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են Կոնստանտինովկան

Կոնստանտինովկայի ազատագրման համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին հերոսության և հաջող աշխատանքի համար։

ՌԴ նախագահ Վլադիիր Պուտինը նաև նշել է, որ ռազմաճակատում ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ Ռուսաստանի զինված ուժերի կողմն է։

Պուտինը նաև հայտարարել է, որ հաջողվել է լիովին ավարտել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) ազատագրումը և զգալի առաջընթաց գրանցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տարածքում։

ՌԴ նախագահ Վլադիիր Պուտինը հայտարարել է, որ որքան շատ Ուկրաինայի զինված ուժերը հարվածեն ենթակառուցվածքներին, այնքան Ռուսաստանը ստիպված կլինի ընդլայնել անվտանգության գոտին։

Պուտինը հանձնարարել է մանրամասն վերլուծել, թե Կիևի դաշնակիցներից ովքեր են խրախուսում ռազմական գործողությունների շարունակումը։

Զորքերի խմբավորումների հրամանատարները իրենց զեկույցներում Ռուսաստանի նախագահին հայտնել են ամբողջ ճակատի երկայնքով ռուսական զորքերի հարձակման դրական դինամիկայի մասին։

Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի խորքային տարածքներում իրականացվող հարձակումներին ի պատասխան կընդլայնվի անվտանգության գոտին։

Նա նաև նշել է, որ անվտանգության գոտու ստեղծումը հանդիսանում է Ռուսաստանի զինված ուժերի աշխատանքի կարևոր մաս։

—00—ՍՊ

Leave a comment