Հանկարծամահ է եղել Մոսկվայի քաղաքապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը

Բաժանորդագրվել

Ստարովոյտովը մահացել է հունիսի 30-ին, սակայն նրա մահվան մասին լուրը հրապարակվել է այսօր։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. 46 տարեկանում հանկարծամահ է եղել Մոսկվայի քաղաքապետի և կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Ստարովոյտովը: Նրա մահվան կապակցությամբ ցավակցություններ են հրապարակվել Մոսկվայի քաղաքապետի կայքում։

Քաղաքապետարանում նշել են, որ Ստարովոյտովը տաղանդավոր իրավաբան էր և հսկայական ներդրում է ունեցել ժամանակակից Ռուսաստանի ֆեդերալիզմի և տեղական ինքնակառավարման կայացման գործում, ինչպես նաև մասնակցել է տասնյակ դաշնային օրենքների նախապատրաստմանը և Մոսկվայի օրենսդրության ձևավորմանը:

«Անհնար է թերագնահատել նրա դերը Մոսկվայի օրենսդրության ձևավորման գործում վերջին 15 տարիներին», – ասվում է հաղորդագրության մեջ:

«Իզվեստիայի» տվյալներով՝ Ստարովոյտովը մահացել է Մոսկվայի իր բնակարանում։ Մահվան նախնական պատճառը սրտանոթային անբավարարությունն է։ Դին հայտնաբերել է կինը։

Ալեքսեյ Ստարովոյտովը ծնվել է 1979 թվականի հուլիսի 11-ին։ Ավարտել է Վլադիմիրի Ալեքսանդր և Նիկոլայ Ստոլետովների անվան պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, աշխատել է իրավաբանական և դաշնային մարմիններում: 2010 թվականից աշխատել է Մոսկվայի քաղաքապետի և կառավարության աշխատակազմում։

Մոսկվայի մարզում հայտնաբերվել է «Բրիգադա» և «Բումեր» ֆիլմերի դերասանի մարմինը

Leave a comment