«NVIDIA»-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնում։
Որոշումը կայացվել է ընկերության տնօրենների խորհրդի կողմից՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցություններից հետո։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ղեկավար կառույցի նախագահ Հարվի Ջոնսը հայտարարաել էր՝ «Nvidia»-ի տնօրենների խորհուրդը միաձայն ընդունել է Հուանգի հրաժարականը և չի պատրաստվում վերականգնել նրան գլխավոր տնօրենի պաշտոնում։
Ջենսեն Հուանգն էլ իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Nvidia-ի գործադիր տնօրենի պաշտոնին, եթե տնօրենների խորհուրդը դիմի իրեն։
Հիշեցնենք՝ NVIDIA-ի ղեկավար Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել լրտեսական սկանդալից հետո։
The New York Times-ի տվյալներով՝ «Nvidia» ընկերության գործադիր տնօրենը հարաբերություններ է ունեցել Սինգապուրում գործող Megaspeed ընկերության նախկին ղեկավար Ալիս Հուանգի հետ։
Հուանգը ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել նաև ընկերության փոխնախագահ Քիմբերլի Փաուելի հետ: