Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային


Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային: Ըստ Կիևի իշխանությունների՝ մայրաքաղաքը ենթարկվել է բալիստիկ հրթիռների և անօդաչուների հարվածների: Առնվազն 13 մարդ զոհվել է, 90-ը՝ վիրավորվել: Ռուսական գրոհից առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բնակիչներին նախազգուշացրել էր զանգվածային հարվածի հնարավորության մասին:


Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ Կիևի մարզում թիրախավորվել են ռազմարդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները, իսկ այլ մարզերում՝ ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները: Գերատեսչությունը հարձակումը որակել է որպես պատասխան Կիևի կողմից Ռուսաստանի դեմ հարձակումների:


Իր հերթին, Ուկրաինան հայտարարել է, որ Ռուսաստանի Նիժեգորոդսկի մարզում հարված է հասցրել «Լուկօյլի» նավթավերամշակման գործարաններից մեկին, որտեղ հրդեհ է բռնկվել:


Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:


Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

Դիտումների քանակ9

Leave a comment