Ժաննա Անդրեասյանի ընտանիքի ֆինանսական պատկերը զգալիորեն փոխվում է, եթե հաշվարկվում են նաև ամուսնու՝ Հանրային հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանի 2025 թվականի հայտարարագրի տվյալները։
Պետրոս Ղազարյանը 2025 թվականին 60 միլիոն 130 հազար դրամով վաճառել է Երևանում գտնվող իր առանձնատունը, ինչից հետո նրա սեփականությունում մնացել է միայն Քանաքեռ-Զեյթունում գտնվող բնակարանը։ Հանրային հեռուստաընկերությունից նա ստացել է ընդհանուր 40 միլիոն 128 հազար 637 դրամ եկամուտ, որից 18 միլիոն 145 հազար 917 դրամը աշխատավարձ է, իսկ 21 միլիոն 982 հազար 720 դրամը՝ քաղաքացիաիրավական պայմանագրերով ստացված վճարումներ։ Տարեվերջին նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 40 միլիոն դրամ, իսկ բանկային հաշիվների մնացորդները՝ 1 միլիոն 616 հազար 41 դրամ։ Միաժամանակ նա ամբողջությամբ մարել է «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի և «Արդշինբանկ»-ի վարկերը՝ ընդհանուր առմամբ վճարելով 42 միլիոն 341 հազար 584 դրամ։
Եթե փորձենք հաշվեն նրանց ընդհանուր ընտանեկան բյուջեն ընդհանուր 2025 թվականին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և նրա ամուսնու՝ Պետրոս Ղազարյանի պաշտոնապես հայտարարագրված տարեկան եկամուտները կազմել են 65 միլիոն 727 հազար 316 դրամ։ Տարեվերջին ընտանիքը հայտարարագրել է 52 միլիոն 218 հազար 465 դրամ դրամական միջոցներ (բանկային հաշիվներ և կանխիկ), ինչպես նաև 30 միլիոն դրամի տրված փոխառություն»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: