https://arm.sputniknews.ru/20261123/meghrium-meknarkel-e-tripp-nakhagtsi-gvortsnakan-puly-109667577.html
Մեղրիում մեկնարկել է TRIPP նախագծի գործնական փուլը
Մեղրիում մեկնարկել է TRIPP նախագծի գործնական փուլը
Sputnik Արմենիա
Նախապատրաստական աշխատանքներին կհաջորդեն բուն շինարարական աշխատանքները։ 23.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-23T13:40+0400
2026-11-23T13:40+0400
2026-11-23T13:42+0400
հայաստան
սյունիք
մեղրի
թրամփի ուղի (tripp)
ռոբերտ ղուկասյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/17/109665161_0:0:1920:1080_1920x0_80_0_0_6446cc5bfffc21a3425ee838dddad749.jpg.webp
Սյունիքի մարզի Մեղրի համայնքում, որտեղով պետք է անցնի «Թրամփի ուղին», նախագծի մեկնարկի նախապատրաստական աշխատանք է իրականացվում։ Կադրերը հրապարակել է Հանրային հեռուստաընկերությունը։Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նոյեմբերի 23-ը պատմական օր է որակում և նշում, որ համայնքի մի քանի հատվածում արդեն աշխատանքներ են մեկնարկել, նախապատրաստական աշխատանքներին կհաջորդեն բուն շինարարական աշխատանքները։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ ազդարարեցին TRIPP նախագծի մեկնարկը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:2026 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։
սյունիք
մեղրի
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/17/109665161_480:0:1920:1080_1920x0_80_0_0_d987171c2358781800831ac7cff0d0a9.jpg.webp
հայաստան, սյունիք, մեղրի, թրամփի ուղի (tripp), ռոբերտ ղուկասյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, սյունիք, մեղրի, թրամփի ուղի (tripp), ռոբերտ ղուկասյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Նախապատրաստական աշխատանքներին կհաջորդեն բուն շինարարական աշխատանքները։
Սյունիքի մարզի Մեղրի համայնքում, որտեղով պետք է անցնի «Թրամփի ուղին», նախագծի մեկնարկի նախապատրաստական աշխատանք է իրականացվում։ Կադրերը հրապարակել է Հանրային հեռուստաընկերությունը։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նոյեմբերի 23-ը պատմական օր է որակում և նշում, որ համայնքի մի քանի հատվածում արդեն աշխատանքներ են մեկնարկել, նախապատրաստական աշխատանքներին կհաջորդեն բուն շինարարական աշխատանքները։
Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։