ՊԵԿ-ը կարող էր գնալ չափագրումներ անել, փաստորեն, դա չեն արել. ողջ ճշմարտությունը IMEI-ների մասին. Արփինե Հովհաննիսյան

Եկեք ձեզ պատմեմ ողջ ճշմարտությունը հեռախոսների գրանցման IMEI համար գրանցման համակարգի մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում նշել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:«Սա հեռախոսի նույնականացման համար նե, յուրաքանչյուր հեռախոս ունի այսպես ասած եզակի համար, որը գրանցվում է, նրա անձնագիր նե, կոպիտ ասած։ Հիմա Հայաստանի կառավարությունը ասում է գիտեք ինչ կա, ես ուզում եմ մաքսանենգության դեմ պայքարել, արդյունավետ իրականացնեմ, կեղծ հեռախոսներ չմտնեն, այսինքն մաքսանենգ ճանապարհով հեռախոսներ չմտնեն, կեղծված նույնականացման համարներով հեռախոսներ չլինեն, և օրինական ներմուծողների շահերը պաշտպանեմ։ Թվում է օրինաչափ նպատակ է, այդ մասին իրենք են հայտարարել, այդ մասին երեկ պատմում էր Ներսես Երիցանը հանրային հեռուստաընկերության եթերում, փորձում էր թվալ համոզիչ, և որևէ մեկը այլ բանի մասին չի խոսում, չէ, կապ չունի անձնական տվյալների հետ, կապ չունի, կապ չունի, բոլորը սա են ասում, իսկ իրականում այդպես չէ:

Նախ արձանագրենք, որ եթե իրենք այս գործիքը մտցնում են մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում, ապա խոստովանում են քաղաքական և իրավական, որ մինչ այս պահը պետական եկամուտների կոմիտեում տարբեր մամուլում շրջանառվող տեղեկությունների կոնտեքստում, այդ թվում լավ չի իրականացնում դրա դեմ պայքարը։ Ավելին, 2023 թվականին օրենք էիք ընդունել, որ 2025 թվականի հունվարի մեկից ՊԵԿ-ը կարող է գնալ չափագրումներ անել տնտեսվարողների մոտ, ստուգել իրացման ու ձեռքբերման ծավալները, որը ինքը ունի, համեմատել ու հասկանալ, արդյոք նրանք ավելի շատ են իրացրել, հա, քան ձեռքբերման փաստաթղթերով երևում է և հասկանային, որ այստեղ ապօրինի ճանապարհով ներմուծում են, թե ոչ։ Իրենք դա չեն արել։ Առհասարակ մեկուկես տարի ոչ մի վարչարարություն այս ընդունված օրենքի շրջանակներում, որը դրա համար էին իբր ընդունել, չեն արել։ Ոչ մի խոստովանություն, ոչ մի քաղաքական կամ իրավական պատասխանատվություն և հանկարծ ըհը, այս մի գործիքն եմ բերում, բայց իրենք մինչև վերջ ձեզ չեն ասում, օրինակ Եվրոպայում GSM համակարգը, որ կա, հա, այդ համակարգում կարող է ստեղծել Պեկում շտեմարան, գրանցել այդ եզակի համարները, դա տալ օպերատորներին, ասել այ այս համարներին տուր բջջային կապ, կհասկանայինք, ինչ-որ մի տեղ կհասկանայինք, արձանագրելով նախորդում ասված իմ խնդիրները, բայց հիմա իրենք դրանով չեն սահմանափակվում, ոչ, իրենք ուզում են հետևյալ տեղեկատվությունը, որ այս հեռախոս հեռախոսը պատկանում է այսինչ մարդուն, որը օգտագործում է այն ինչ հեռախոսի համարը, ու ընդ որում տեսնում են ամբողջ պատմությունը, այդ հեռախոսի համարը երբեմն է, որ հեռախոսի մեջ է դրվել և այլն, այստեղ փաստարկներից փորձում են թուլացնել, որ իբր գործող հեռախոսների վրա չի տարածվում, կներեք մարդիկ անընդհատ հեռախոսները ներմուծում են, հեռախոս են փոխում և այլն, այնպես որ շատ վատ աշխատող փաստարկ է սա, ընդ որում ուզում եմ հասկանալ օգտագործողի տվյալները, ընդ որում չեք էլ գրում ինչ տվյալ, ինչի՞ եք ուզում, ինչի՞ եք անձնական տվյալներ ուզում, ձեր նպատակը միանգամից իրավապահ մարմիններին մի քիչ ավելի հեշտացնելն է իրենց գործը, այսինքն կամ բջջական, թուրքական, հնդկական, ռուսական մոդելն եք ընտրել Եվրոպայում տարածված հիմնական մոդելի փոխարեն, ինչու՞, ու ինչու՞ ճիշտը չեք ասում Հայաստանի քաղաքացիներին, ոչ անձնական տվյալներ եք հավաքագրում և դա միայն մաքսանենգության դեմ պայքարի համար, չէ», – նշել է նա։

Leave a comment