Իսպանիայում շոգի պատճառով հունիսին մահացել է ավելի քան 1000 մարդ

Իսպանիայում հունիսին շոգի հետևանքով գրանցվել է մահացության 1029 դեպք։

Ինչպես հայտնում է Reuters-ը, հնգօրյա շոգի ալիքը, որի ընթացքում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը, հունիսը դարձրել է պատմության մեջ երկրորդ ամենատաք ամիսը։

Առողջապահության նախարարության ամենօրյա մահացության մոնիթորինգի տվյալներով՝ այս տարվա հունիսին շոգի հետևանքով մահացությունների թիվն ամենաբարձրն է եղել 2015 թվականի նույն ամսվա համեմատ։

 

Leave a comment