Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է հանդիսանում ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի և Գլխավոր ասամբլեայի միջև. Դեսպան Հովհաննիսյան

2026թ. հունիսի 25-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցեց ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի տարեկան նստաշրջանին։

Իր ելույթում, Պ.Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայաստանն, առաջին անգամ ընտրված լինելով Խաղաղաշինության հանձնաժողովի անդամ, ողջունում է Խաղաղաշինության շաբաթվա անդրանիկ անցկացումը, որը նվիրված է ՄԱԿ խաղաղաշինության ճարտարապետության քսանամյակին։

Հավելվեց, որ ՄԱԿ Խաղաղաշինության հանձնաժողովը կայացել է որպես երկխոսության, գործընկերություններ կառուցելու և քաղաքականությունների ներդաշնակեցման համար կարևոր հարթակ՝ նկատելով, որ նախորդ տարի ընդունված Խաղաղաշինության ճարտարապետության ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի «զույգ» բանաձևերով ընդգծվում է կանխարգելման օրակարգի, ազգային առաջնորդության, ներառականության և ինտեգրված մոտեցումների կարևորությունը խաղաղության պահպանման համար։

Դեսպան Հովհաննիսյանը նաև առանձնանշեց, որ Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է հանդիսանում ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի և Գլխավոր ասամբլեայի միջև՝ նպաստելով խաղաղության և անվտանգության, զարգացման ու մարդու իրավունքների օրակարգերի կապակցմանը։

 

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment