Լավագույն նախագծերը միանգամից չեն ծնվում։
Գաղափարները իրականություն են դառնում երկար բանակցությունների, թիմային աշխատանքի, փոխվստահության ու քայլ առ քայլ առաջ գնալու միջոցով։
Ու այսօր այդ հսկայական աշխատանքի առաջին շոշափելի արդյունքն իրականություն է։ Երևանում Emarat բրենդի առաջին լցակայանը պաշտոնապես բաց է։
Մեր նպատակն ուղղակի լցակայանների հերթական ցանցի մեկնարկը տալը չէ։ Բիզնեսում ինձ համար երբեք առաջնային չի եղել կարճաժամկետ արդյունքը, այլ զարգացման երկարաժամկետ նպատակը, որը կարող է բարեփոխել մեր երկրի վառելիքային շուկայի զարգացման տրամաբանությունը՝ Հայաստանում ներդնելով միջազգային չափանիշներին համապատասխան որակ և սպասարկման նոր նշաձող։
Այս հանձնառության ապացույցը մեր նպատակադրումներն են առաջիկա հինգ տարիների համար.
Իրականացնել շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլարի ուղղակի ներդրում տնտեսության մեջ
Բացել 30-40 կայաններ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում
Նպաստել մարզերի ու մարզային ենթակառուցվածքների համաչափ զարգացմանը՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ենթակառուցվածքների զարգացման և միջավայրի փոփոխության միջոցով։
Լավագույն նախագծերը միանգամից չեն ծնվում, սակայն երբ բիզնեսից բացի, նախագծի թիկունքին կան գաղափարին հավատացող թիմեր ու մարդիկ, որոնք միավորված են փոխադարձ վստահությամբ, բոլոր խնդիրները դառնում են լուծելի։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատացին այսօրվան և աշխատեցին այսօրվա համար։
Առաջին քայլն արված է, բայց սա միայն սկիզբն է։ Առջևում մեծ աշխատանք կա։
Իսկ մինչ այդ՝ Emarat-ի թիմը սիրով սպասում է բոլորիդ։