Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է համագործակցել գործընկերների հետ՝ Լիբիայի միասնության վերականգնմանը նպաստելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի օրը Վաշինգտոնում Լիբիայի ազգային բանակի փոխհրամանատար Սադամ Հաֆթարի հետ հանդիպումից հետո։
ԱՄՆ պետքարտուղարը X-ում նշել է, որ ինքը և Հաֆթարը քննարկել են «Լիբիայի զինված ուժերի միավորումը և երկարատև խաղաղության համար պայմանների ստեղծումը»։
«Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել Լիբիայի առաջնորդների և միջազգային գործընկերների հետ՝ Լիբիայում խաղաղության, միասնության և բարգավաճման հասնելու համար»,- հավելել է Ռուբիոն։