Երևանի մի շարք հասցեներում ջուր չի լինի

Հասարակություն

28.06.2026 | 12:59

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հունիսի 28-ին ժամը 13:00-18:00-ն կդադարեցվի Ղազար Փարպեցու 4-12 Շենքերի , Պուշկինի 37-99 շենքերի, Թումանյանի 35,35/1 շենքերի , Եկմալյան փողոցի ջրամատակարարումը:

Հունիսի 28-ին ժամը 13:00-15:00-ն կդադարեցվի Քըրք Քըրքորյան /Լենինգրադյան 24 շենքի ջրամատակարարումը:

Հունիսի 28-ին ժամը 12:30-16:00-ն կդադարեցվի Պարոնյանի, Լեոյի, Ձորափ փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a comment