Թել Ավիվում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհ կա

Թել Ավիվի Յաֆֆոյի Սահարոն փողոցում պայթել է ավտոմեքենա։ Պայթյունի հետևանքով մոտ 40 տարեկան տղամարդ է մահացել, ևս մեկ մարդ վիրավորվել է։

Դեպքի վայր են եկել շտապօգնությունն ու ոստիկանությունը։ Բժիշկները հայտնաբերել են ծանր վիրավորված տղամարդու, որը արդեն անգիտակից էր և մահացել է տեղում՝ շատ ծանր վնասվածքների պատճառով։

Մյուս վիրավորը կարողացել է ինքնուրույն հասնել հիվանդանոց։

Ոստիկանությունը շրջափակել է տարածքը և սկսել է հետաքննություն՝ պարզելու պայթյունի պատճառը և հնարավոր մեղավորներին։

—00—ՍՊ

Leave a comment