Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը 2022 թվականի սեպտեմբերին թագադրվելուց ի վեր վճարել է ավելի քան 30 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտավորապես 40 միլիոն դոլար) հարկ, ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ։
Չարլզ արքան դարձել է ժամանակակից պատմության մեջ առաջին բրիտանական միապետը, որը բացահայտել է իր հարկային վճարումները։ Որոշումը կայացվել է անձամբ Չարլզի կողմից՝ միապետության «արդիականացման» շրջանակներում, որը նպատակ է ունեցել բարձրացնել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ նախկին արքայազն Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի և Ջեֆրի Էպշտեյնի կապերի շուրջ սկանդալի հետևանքով։
«Նորին Մեծության կողմից թագադրվելուց ի վեր վճարված ընդհանուր հարկը գերազանցում է 30 միլիոն ֆունտ ստեռլինգը», – ասվում է պալատի հայտարարության մեջ։
2023-24 ֆինանսական տարվա համար թագավորը վճարել է 11.7 միլիոն ֆունտ ստեռլինգ։ 2024-2025 թվականների ժամանակահատվածի համար վճարվել է 12.9 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Մնացած միջոցները վճարվել են 2022 թվականին։ Բրիտանական միապետները պարտավոր չեն հարկեր վճարել, սակայն Չարլզը կամավոր կերպով որոշել է ակտիվների վաճառքից վճարել եկամտային հարկ և կապիտալի եկամտի հարկ։
Բրիտանական միապետի հիմնական եկամուտը գալիս է Լանկաստերի դքսության շահույթից, որը տիրապետում է հողերի և անշարժ գույքի ամբողջ երկրում։ Անցյալ տարի դքսության եկամուտը կազմել է մոտավորապես 24 միլիոն ֆունտ ստեռլինգ։