Հարկերը հանած ստացել եմ 6-7 միլիոն դրամ. Գալյանը՝ կառավարությունում բաժանված պարգևավճարի մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ամեն դեպքում այդ ինֆորմացիան գաղտնի չէ, տեղեկատվությունը բաց և հասանելի կարող եք տեսնել իմ տարեկանհայտարարագրում,հարկերը հանած ստացել եմ 6-7 միլիոն դրամ: Սա հավելավճար է, որը հանրության համար երևալու է որպես միանվագ գումար, սակայն ես համարում եմ, որ այն ներկայացնում է ամբողջ տարվա աշխատանքի դիմաց վարձատրություն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով տեղեկատվության տարածմանը, որ կառավարությունում բաժանվել է 3 միլիարդ դրամի պարգևավճար և որ այդտեղեկությունը հույժ գաղտնի է:Նա նշեց, որ այն բացարձակ գաղտնի չէ, հրապարակային է:
Գալյաննընդգծեց, որ կառավարությունը ապագայում կարող է վերանայել պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության գործակիցները։ Ներկայում, սակայն, որոշվել է պարգևավճարները տրամադրել կառավարության կատարողականի հիման վրա՝ որոշակի տոկոսային հարաբերակցությամբ։
Նա նաև պարզաբանել է, որ պարգևավճարները տրամադրվել են ոչ միայն կառավարությունը ղեկավարող անդամներին կամ նախարարների տեղակալներին, այլև նախարարություններին՝ հաշվի առնելով յուրաքանչյուր նախարարության առաջնահերթությունների կատարման ծավալը։ Ոչ մեկը որոշում չի կայացրել ուղղակի վճարել պարգևավճարներ, մեթոդաբանությունը շատ երկար է քննարկվել կառավարության կողմից: