Հայէկոնոմբանկը և IBRS խորհուրդը միավորում են ջանքերը՝ հանուն Հայաստանի գործարար միջավայրի բարելավման

Հայէկոնոմբանկը և Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը (IBRS Council) Փոխըմբռնման հուշագիր են կնքել, որով նախատեսվում է մեկտեղել ռեսուրսները՝ նպաստելու Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը և խթանելու միջազգային գործարար համագործակցությունը:

Հունվարի 12-ին կայացած բիզնես երեկույթի ընթացքում հուշագիրը ստորագրեցին Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենի՝ գործառնական գծով տեղակալ Վահե Ղազարյանը և IBRS խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը:

«Հայէկոնոմբանկն արդեն տևական ժամանակ է՝ համագործակցում էՄիջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի հետ: Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը փաստում է մեր գործընկերության խորացման մասին: Վստահ ենք, որ այս համագործակցությունը զարգացման նոր դռներ կբացիգործարարությամբ զբաղվող մեր հաճախորդներիառջև՝ընդլայնվելու, նոր շուկաներ մուտք գործելու համար», – նշեց Վահե Ղազարյանը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ նախաձեռնությունները կխթանենՀայաստանի տնտեսության կայուն աճը:

Մարիամ Մանուկյանը, կարևորելով Հայէկոնոմբանկի հետ համագործակցությունը, նշեց. «Այս հուշագրի ստորագրումը փաստում է այն մասին, որ մենք մտադիր ենք միավորել մեր ռեսուրսները հանուն մեր ընդհանուր նպատակների: Մենք փորձում ենք հիմք ստեղծել, որով Հայէկոնոմբանկի շահառուները կկարողանան արտոնյալ պայմաններով օգտվել IBRS խորհրդի աջակցման ծրագրերից, միևնույն ժամանակ, IBRS խորհրդի անդամ-գործարարները հնարավորություն կստանան ավելի ռացիոնալ պայմաններով միջոցներ ներգրավել Հայէկոնոմբանկից, ինչը բիզնեսի զարգացման, մասշտաբավորման կամ արտահանման խթան կհանդիսանա»:

Հայէկոնոմբանկը, կարևորելով ՓՄՁ ոլորտի զարգացումը, ձգտում է տարատեսակ ծրագրերի, բիզնես գործիքների և համագործակցությունների միջոցով հարստացնելբիզնեսի մասինՓՄՁ-ների գիտելիքները, առաջարկել այլընտրանքային ներդրումային միջոցներ և խթանել ցանցային կապերի զարգացումը:

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Leave a comment