Սրբուհի Գալյանը Պետերբուրգյան միջազգային համաժողովում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովում՝ «Արդարադատության համակարգի բարեփոխումը գլոբալ մարտահրավերների պայմաններում. Հայաստանի Հանրապետության փորձը» խորագրի ներքո:

Սրբուհի Գալյանն անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին. խորհրդարանական ընտրությունները վերահաստատել են երկրի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին։

Ֆորումի ժամանակ նախարարը ներկայացրել է Հայաստանի արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումները և ոլորտի զարգացման առաջնահերթությունները.

Մինչև 2 մլն դրամի բռնագանձման պահանջներով գործերի քննությունը պատվիրակվել է նոտարներին, արդյունքում՝ դատարանների ծանրաբեռնվածությունը կրճատվել է։
Քաղաքացիական և վարչական գործերի քննության համար սահմանվել են ողջամիտ ժամկետներ։
Կարևորվել է վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացումը, մասնավորապես՝
Ներդրվել է արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտը։ Պարտադիր հաշտարարության ներդրումը նպաստել է դատարաններ մուտք գործող ընտանեկան գործերի թվի զգալի նվազմանը։

Ներկայացվել են արդարադատության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ներառյալ էլեկտրոնային դատավարության համակարգերի ներդրումը.

իրավական տեղեկատվական համակարգերի արդիականացումը,
թվային ծառայությունների զարգացումն ու նոր էլեկտրոնային բիզնես ռեեստրի գործարկումը։

Նախարարը խոսել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին՝

ներդվել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման նոր մեխանիզմ,
խստացվել են պաշտոնատար անձանց ներկայացվող բարեվարքության պահանջները,
ներկայացվել է այլընտրանքային խափանման միջոցների և պատժատեսակների կիրառման փորձը, այդ թվում՝ տնային կալանքը և վարչական հսկողությունը։

Ելույթի ավարտին Սրբուհի Գալյանը նշել է, որ արդարադատության համակարգի արդյունավետ բարեփոխումը հնարավոր է ինստիտուցիոնալ փոփոխությունների, թվային լուծումների և միջազգային համագործակցության համադրման միջոցով՝ կարևորելով փորձի փոխանակման և մասնագիտական երկխոսության շարունակական զարգացումը:

Leave a comment