Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները Վաշինգտոնում ընղացող բանակցությունների ժամանակ քննարկում են Լիբանանի հարավում գտնվող Իսրայելի կողմից վերահսկվող տարածքները լիբանանյան բանակին փոխանցելու հնարավորությունը։
Այս մասին Լիբանանի նախագահի գրասենյակը հայտարարել է X-ի իր էջում:
Հայտարարության մեջ նշվում է, որ եռակողմ հանդիպման ժամանակ առաջընթաց է գրանցվել «փորձնական գոտիների» ստեղծման ուղղությամբ, որոնք իսրայելական զորքերի դուրսբերումից հետո կանցնեն լիբանանյան բանակի վերահսկողությանը:
Բանակցողներն այժմ քննարկում են «գոտիների աշխարհագրական սահմանները և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման մեխանիզմները»: