ՍԴ-ն գործին մասնակից է դարձրել, էսպես ասած, հաղթող ուժին։ Նախկինում նման պրակտիկա չենք ունեցել. Ալվինա Գյուլումյան. «Հրապարակ»

Հունիսի 26-ին ՍԴ-ն քննելու է 7 քաղաքական ուժերի դիմումները՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ։ Մեզ հետ զրույցում ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը հայտնեց, որ, ի տարբերություն նախորդ տարիներին քննված նմանատիպ գործերի, այս անգամ ՍԴ-ն գործող պրակտիկայից նախադեպային շեղում է արել․ «Միակ բանը, որ Սահմանադրական դատարանի պրակտիկայից նախադեպային շեղում էր, ըստ իս, այն էր, որ գործին մասնակից են դարձրել, էսպես ասած, հաղթող ուժին։ Նախկինում նման պրակտիկա չենք ունեցել, այսինքն՝ պատասխանողը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր, նրանք էլ պատասխանում էին։ Այս տրամաբանությամբ եթե մասնակից են դարձրել ՔՊ-ին, ուրեմն ընտություններին մասնակից բոլոր ուժերին պետք է մասնակից դարձնեն։ Այսինքն, 7 քաղաքական ուժ է դիմել, մեկին էլ իրենք են մասնակից դարձրել, նույն տրամաբանությամբ՝ պետք է մյուս 10 ուժերին էլ մասնակից դարձնեին»։

Անդրադառնալով Սեդա Սաֆարյանի մասնակցությանը գործի քննությանը, Գյուլումյանը նշեց․ «Այստեղ խոսքը միայն Արման Բաբաջանյանի հետ ունեցած քաղաքական կապի մասին չէ։ Չգիտեմ՝ ինչ դիմում է ներկայացրել նրա բացարկի հարցով «Հայաստան» դաշինքը, բայց այստեղ կա նաեւ նրա՝ որպես փաստաբան մասնակցելը մյուս ուժի ղեկավարի նկատմամբ մարտի 1-ի գործով, որն առավել կարեւոր հիմք է, որպեսզի նրա անաչառությունը կասկածի տակ դրվի»։

Արմինե ՆԱՎՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment