Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50 տոկոսը կանայք են. ԱԳՆ


Կին դիվանագետների միջազգային օրվա առթիվ ևս մեկ անգամ ընդգծում ենք կանանց աճող դերը դիվանագիտական ծառայությունում և առավել ակտիվ ներգրավվածությունն ի նպաստ ավելի ամուր երկխոսության, խաղաղության և անվտանգության։ Այդ մասին ասված է ԱԳՆ Ֆեյսբուքի էջում:


 


«Գլոբալ բարդ մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում կին դիվանագետները շարունակում են առանցքային դեր ունենալ բազմակողմ լուծումների առաջմղման և միջազգային գործընկերությունների ամրապնդման գործում։


 


Ուրախությամբ արձանագրում ենք, որ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50% կանայք են»,- նշված է գրառման մեջ։


 

Դիտումների քանակ1

Leave a comment