Ազգային բառը փոխեցին, հիմա էլ համազգայինի դեմ են կռվում. Շարմազանովը` երդման տեքստի մասին

https://arm.sputniknews.ru/20260624/azgajin-bary-pvokhecin-hima-el-hamazgajini-dem-en-krvum-sharmazanvovy-erdman-teqsti-masin-103803952.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/12/78449116_88:0:1512:1068_1920x0_80_0_0_1d1eabd992965c47c4e6d470af884813.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

էդուարդ շարմազանով, երդում, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), աժ (ազգային ժողով), ընդդիմություն, հայաստան, իշխանություն, նախագիծ

էդուարդ շարմազանով, երդում, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), աժ (ազգային ժողով), ընդդիմություն, հայաստան, իշխանություն, նախագիծ

Բաժանորդագրվել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Արուսյակ Ջուլհակյանն ու Հասմիկ Հակոբյանը հանդես են եկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ։ Դրանում առաջարկվում է փոխել պատգամավորների երդման տեքստը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների երդման տեքստի փոփոխությունն ընդամենը հետևանքն է այն քաղաքականության, որը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, և որը ամբողջովին տեղավորվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գծած շրջանակի մեջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ ՔՊ-ականները որոշել են փոխել պատգամավորական երդման տեքստը՝ այն հարմարեցնելով Փաշինյանի հորինած «իրական Հայաստանի» գաղափարին։ Հիմնական փոփոխությունը վերաբերում է երդման հետևյալ հատվածին` «անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։ Այս ձևակերպման փոխարեն առաջարկվում է հետևյալ տարբերակը` «անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար»։

««Ազգային» բառը փոխեցին, հիմա էլ «համազգայինի» դեմ են կռիվ տալիս։ Եթե մարդիկ հրաժարվել են Հայքի գաղափարից, Ցեղասպանության միջազգային ճանաչումից, Արցախի հայկականությունից, ազգային արժեքներից, եթե իրենց ղեկավարը հայտարարում է Անկախության հռչակագրից հրաժարվելու և նոր Սահմանադրություն ընդունելու մասին, եթե հակասության մեջ են դնում պատմական և իրական Հայաստանը, հայրենիքը և պետությունը, բնականաբար, սպասելի էր նաև նման օրենսդրական նախաձեռնությունը»,– նշեց Էդուարդ Շարմազանովը։

Քաղաքական գործիչը նշում է` Հայաստանի ինքնիշխանության, պետականության ամրապնդումը չի կարող հակասության մեջ լինել հայրենիքի գաղափարի և համազգային նպատակների հետ։

«Պրոբլեմն այստեղ ավելի մեծ է։ Իրենք 29. 740 քառակուսի կիլոմետրը հակադրում են մեր պատմական հայրենիքին, մեր ազգային արժեքներին։ Հայաստանի որևէ իշխանություն մինչև 2018 թվականը երբեք որևէ տարածքային պահանջ չի ունեցել որևէ հարևան երկրից»,– արձանագրում է Շարմազանովը։

«Պատմական Հայաստանից» հրաժարվողը վաղը «իրական Հայաստանն» էլ է կորցնելու. Շարմազանով

Պատգամավորական երդման նոր տեքստում առաջարկվում է նաև «երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորությունները» ձևակերպումը փոխարինել «երդվում են բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականությունները» ձևակերպմամբ։ Ուստի ՀՀԿ խոսնակից նաև հետաքրքրվեցինք` արդյոք սա որևէ ձևով նսեմացնում է ժողովրդի քվեն ստացած օրենսդիր մարմնի ներկայացուցչի դերը։

«Այսինքն իրենք ժողովրդի ներկայացուցիչ են, ընդդիմադիր պատգամավորները ժողովրդի ներկայացուցիչները չե՞ն։ Բայց սա ավելի գլոբալ հարց է. Նիկոլ Փաշինյանը փորձում է արհեստական բանավեճ մտցնել` իբր թե ինքը Հայաստանի պետականության ջատագովն է, մենք էլ ծավալապաշտական, Թուրքիայից, Ադրբեջանից տարածքային նկրտումներ ունեցողներ ենք։ Նման բան չկա, բայց էն պետությունը, որը չունի ազգային նպատակ, էն պետությունը, որը չունի համազգային նպատակ ու չունի ազգային ոգի, այդ պետությունը, դեռ հարց է` գրոշի արժեք ունի՞, թե՞ չունի»,–եզրափակեց Շարմազանովը։

Հավելենք, որ պատգամավորական երդման տեքստը փոփոխելու օրենսդրական առաջարկով հանդես են եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանն ու Հասիկ Հակոբյանը։

Պետք է որոշենք՝ Մուսա լեռան ազատ զավա՞կ ենք, թե՞ ստրուկ․ Էդուարդ Շարմազանով

Leave a comment