Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն X-ում գրառմամբ հայտնել է.
«Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար պարոն Դավիթ Խուդաթյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկել ենք նախկինում մեր երկրների միջև ակտիվորեն օգտագործվող երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Մեր երկրում նախաձեռնելով անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները՝ գնահատել ենք նաև հայկական կողմի կողմից նախապատրաստական և մրցութային գործընթացներում գրանցված առաջընթացը։
Անդրադարձել ենք նաև Կարս-Անի հատվածում՝ Մետաքսի ճանապարհի վրա գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման գործընթացին և քննարկել մեր ընդհանուր պատմության կարևոր հետքերից մեկը վերակենդանացնելու համար անհրաժեշտ քայլերը»:
Մեկ այլ գրառմամբ նա նշել է. «Բրյուսելում ունեցած հանդիպումների շրջանակում մամուլի հետ կիսվել ենք մեր տեսակետներով Միջին միջանցքի ռազմավարական նշանակության, Թուրքիայի և Հայաստանի միջև տրանսպորտային կապերի վերականգնման, ինչպես նաև վարորդների համար վիզաների տրամադրման և սահմանային անցումների դյուրացման վերաբերյալ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: