«Ա1+». Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլյան պատերազմում ադրբեջանական ուժերի կողմից հայ զինծառայողի սպանության, խոշտանգման և գլխատման դեպքով պարտավորեցրել է Ադրբեջանին փոխհատուցել 100000 եվրոյից ավելի գումար։
Ադրբեջանը պարտավոր է երեք ամսվա ընթացքում վճարել արդարացի փոխհատուցում`60,000 եվրո՝ հայ զինծառայող Հ.Տ.-ի ծնողներին (ոչ նյութական վնաս), 30,000 եվրո՝ նրա քրոջը (ոչ նյութական վնաս), 14,210 եվրո՝ դատական եւ այլ ծախսերի համար:
Իսկ ինչպե՞ս է այդ գումարը Ադրբեջանը փոխանցելու դիմումատուին։ Դատարանում դիմողների ներկայացուցիչ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանն «Ա1+»-ի հետ զրույցում հիշեցնում է, որ գումարը պետք է վճարվի Ադրբեջանի պետական բյուջեից։
Սիրանուշ Սահակյանն այստեղ խնդիր է բարձրաձայնում՝ ունենք 10-ից ավելի շահած գործեր՝ ընդդեմ Ադրբեջանի, սակայն մինչ այժմ փոխհատուցում չի տրամադրվել։ Նրանք առաջիկայում պատրաստվում են խախտման ընթացակարգով դիմել Ադրբեջանի դեմ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: