Քաղաքականություն
19.06.2026 | 17:37
Իրանը երաշխիքներ է պահանջում, որ Լիբանանում ռազմական գործողությունները կավարտվեն՝ նախքան Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսումը: Այս մասին CNN-ին ասել է իրավիճակին ծանոթ դիվանագետը։
«Իրանցիները խնդրել են երաշխիքներ, որ Լիբանանում ռազմական գործողությունները կդադարեն, ինչպես նշված է ստորագրված համաձայնագրում»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ «միջնորդները ներկայում աշխատում են խնդիրը լուծելու ուղղությամբ»։
Աղբյուրը նախատեսված բանակցությունները նկարագրել է որպես «ժամանակավորապես հետաձգված՝ Լիբանանում Իսրայելի հարվածներից հետո», առանց նշելու, թե երբ են միջնորդներն ակնկալում վերսկսել դրանք։
CNN-ը նաև հայտնում է, որ ԱՄՆ-ը «հաղորդել» է Իրանին՝ Իսրայելը չի շարունակի սրել հարձակումները Լիբանանում, քանի որ Թրամփի վարչակազմը ձգտում է Իրանի հետ միջուկային բանակցությունները սկսել բարձր խաղադրույքներով, ասել է աղբյուրը։
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ը կտրամադրի այդ երաշխիքները, աղբյուրը պատասխանել է. ««Հըզբոլլահ»-ը խախտել է հրադադարը։ Իսրայելը համաձայնել է թույլ տալ դա, ինչը փոխանցվել է իրանցիներին, և «Հըզբոլլահ»-ի վրա է դրված սրացումը դադարեցնելը»։
Իսրայելը ուրբաթ մահացու հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին՝ ի պատասխան «Հըզբոլլահ»-ի հարձակման, որի հետևանքով զոհվել են չորս զինվորներ հարավային Լիբանանում՝ չնայած ԱՄՆ-Իրան համաձայնագրին, որը հայտարարում է հակամարտության ավարտի մասին բոլոր ճակատներում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի