Ինձ համար շատ վրդովվեցուցիչ փաստ է, որ 2021 թվականից հետո ընտրակաշառքով հարուցված գործերով մեղադրյալներից ոչ մեկն այս պահի դրությամբ բանտում չէ, բանտ չեն էլ նստել, ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ասում եմ, որ բոլորը պետք է մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփման օրը անցկացնեն բանտում, հակառակ դեպքում նշանակում է, որ մեր դատական համակարգը կանաչ լույս է տալիս ընտրակաշառք բաժանողներին, չի կարա էդպիսի բան լինի»։
Նշեց՝ պետք է հասկանալ՝ ով, ում, ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատարկված չեն։