Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը գրում է․
«Այս «Գորշ գայլերի» աղոթքը հայկական մղձավանջ է՝ վաղուց ծրագրված մի պանթուրքական միջանցք՝ ի հաշիվ հայկական հողի, անվտանգության, բարգավաճման և ինքնիշխանության։
Տեսանյութում Դևլեթ Բահչելին է՝ Թուրքիայի ծայրահեղական, ռասիստական, ինչպես նաև հայատյաց, քրդատյաց, հունատյաց ու հակաքրիստոնեական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդը. «Այն կոչվում է Զանգեզուրի միջանցք, բայց եկեք անվանենք այնպես, ինչպես որ է իրականում՝ Թուրանի միջանցք»»։