Հայաստանից ՌԴ որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումները քաղաքական չեն, դրանք կապված են բացառապես խախտումների հետ. Ռոսսելխոզնադզորի ղեկավար

Sputnik Armenia. Հայաստանից ՌԴ որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումները կապված են բացառապես խախտումների հետ, դրանց պատճառները քաղաքական չեն, ասել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը:

«Ես չեմ տեսել, որ որևէ նախագահ ասի` սահմանափակումները քաղաքականացված չեն։ Բայց տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Մենք ունենք ձեռնարկությունների հետ աշխատանքի երկար տարիների պատմություն, լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, մատակարարումների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ տվյալներ», – ասել է Սերգեյ Դանկվերտը «Ռոսիյսկայա գազետա»–ին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է` խնդիրը որակի արդյունավետ վերահսկողության բացակայությունն է. արտադրության և առաքման միջև գործնականում ներքին կարգավորում չկա։

«Կանաչեղենի հազարավոր փնջերը հավաքվում են մեկ մեքենայում, որից հետո կարգավորող մարմինները պետք է ստուգեն արտադրանքի հսկայական ծավալները։ Դա ֆիզիկապես անհնար է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment