ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ զենքի վերահսկողությունը պետք է դառնա բազմակողմանի հարց, և Չինաստանը պետք է ներգրավված լինի։
Այս մասին ասվում է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հոդվածում, որը տարածվել է Պետդեպարտամենտի կողմից։
«Նախ՝ զենքի վերահսկողությունը այլևս չի կարող լինել երկկողմանի հարց Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև։ Ինչպես նախագահը հստակեցրել է, այլ երկրներ, մասնավորապես Չինաստանը, նույնպես պատասխանատվություն ունեն ապահովելու ռազմավարական կայունությունը։ Երկրորդ, մենք չենք ընդունի պայմաններ, որոնք վնասում են Միացյալ Նահանգներին, և ոչ էլ անտեսելու ենք համաձայնագրերի չկատարումը՝ ապագա համաձայնագրի հասնելու նպատակով։ Մենք հստակ ձևակերպել ենք մեր չափանիշները և չենք հրաժարվի դրանցից՝ զենքի վերահսկողություն իրականացնելու համար։ Երրորդ, մենք միշտ կբանակցենք ուժի դիրքերից։ Ռուսաստանը եւ Չինաստանը չպետք է ակնկալեն, որ Միացյալ Նահանգներն անգործ կնստի՝ մինչ նրանք կշեղվեն իրենց պարտավորություններից եւ կընդլայնեն իրենց միջուկային ուժերը»,- գրել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը։