ԱՄՆ–ն և Իսրայելը կփորձեն կրկին անկարգություններ կազմակերպել Իրանում․ ԻՀՊԿ

Բաժանորդագրվել

ԻՀՊԿ-ն համոզված է, որ եթե իրանական հասարակությունը տեղեկացված լինի ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերի մասին, ապա կգործի նույնքան վճռականորեն, որքան ամերիկացիների հետ հակամարտության օրերին։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին կփորձեն անկարգություններ կազմակերպել Իրանում՝ 2025–2026 թվականների ձմռան իրադարձությունների տարելիցին։ Այս մասին, ինչպես փոխանցում է SNN գործակալությունը, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։

«Թշնամին մտադիր է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ խարդավանքներ, դավադրություններ, սադրանքներ այն խմբավորումների միջոցով, որոնց ինքն է զինել կամ պատրաստել։ Նա կցանկանա կրկնել իր գործողությունները հեղաշրջման փորձի տարելիցին (հունվարի 8-ին և 9-ին – խմբ.)»,– ասել է Մոհեբին։

ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը կարծում է, որ եթե Իրանի ժողովուրդը տեղեկացված լինի «թշնամու դավադրության» մասին, ապա ձմեռային բողոքի ցույցերի տարելիցի օրերին կգործի նույնքան վճռականորեն, որքան ամերիկա-իրանական հակամարտության ժամանակ։

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ ազգային արժույթի արժեզրկման պատճառով, սակայն հետագայում վերաճել էին անկարգությունների և իշխանությունների դեմ բողոքի ակցիաների։ Հաղորդվել էր ինչպես ուժային կառույցների աշխատակիցների, այնպես էլ անկարգությունների մասնակիցների շրջանում զոհերի մասին։ Իրանի իշխանություններն ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել էին անկարգությունները կազմակերպելու մեջ։

Leave a comment