Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիան պատրաստ է միջնորդել ուկրաինական հակամարտության կարգավորմանը կամ հարթակ տրամադրել բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ։
Անդրադառնալով Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերություններին՝ նա նշել է, որ դրանք հաջողությամբ զարգանում են և ամրապնդվում։
Նա նշել է, որ դրանք հասցվելու են ինստիտուցիոնալ մակարդակի՝ երկու երկրների ղեկավարների կողմից սահմանված նպատակներին հասնելու համար։