Գերմանիայի արտգործնախարարի կարծիքով հնարավոր է ամռանը մեկնարկեն Ուկրաինայի հարցով բանակցությունները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը կարծում է, որ հնարավորություն կա սկսելու բանակցություններ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ արդեն այս ամռանը։ Նա այս կարծիքը հայտնել է RTL և NTV հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ կա հնարավորություն սկսելու բանակցություններ այս ամռանը»,- ասել է նախարարը։

Վադեֆուլը նշել է, որ ռազմական հակամարտությունն այժմ օգուտ չի բերում ոչ մի կողմին։

«Միակ բանը, որ տեղի է ունենում, մարդիկ են մահանում։ Ամեն օր»,- ասել է արտաքին գործերի նախարարը։

Leave a comment