Սա եզակի հնարավորություն է. Ռուբեն Վարդանյանի որդին հայ գերիների հարցով դիմել է ԱՄՆ–ին

https://arm.sputniknews.ru/20260206/sa-ezaki-hnaravvorutjun-e-ruben-vardanjani-vordin-haj-gerineri-harcvov-dimel-e-amnin-98516541.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96838056_35:0:1176:856_1920x0_80_0_0_f5cd358b7b7101c3c67e733128b92d01.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուբեն վարդանյան, դավիթ վարդանյան, որդի, ամն, ջեյ դի վենս, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բաքու, դատարան

ռուբեն վարդանյան, դավիթ վարդանյան, որդի, ամն, ջեյ դի վենս, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բաքու, դատարան

Բաժանորդագրվել

Ընտանիքը կարծում է, որ Վենսի այցը Բաքվում պահվող հայ գերիների հարցով արդյունքի հասնելու հնարավորություն է։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Դավիթ Վարդանյանը՝ Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին, ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Հայաստան կատարելիք այցից առաջ կոչ է արել Միացյալ Նահանգներին միջոցներ ձեռնարկել 2023 թվականի սեպտեմբերից Ադրբեջանում պահվող հայ քրիստոնյա գերիներին ազատ արձակելու համար: Այս մասին Դավիթն ասել է «Catholic Vote» միջազգային պարբերականին տված հարցազրույցում։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիս Վենսը Երևան է ժամանելու փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը մեկնելու է Բաքու։

«Այցի նախօրեին հայ քրիստոնյա կալանավորի որդին կոչ է անում Թրամփի վարչակազմին ճնշում գործադրել 2023 թվականի սեպտեմբերից Ադրբեջանում պահվող կալանավորներին ազատ արձակելու համար», – գրում է պարբերականը:

Դավիթը նշել է, որ իր հայրը տարածաշրջան է տեղափոխվել 2020 թվականին Արցախի և Ադրբեջանի միջև պատերազմից հետո՝ աջակցելու տեղի քրիստոնյա բնակչությանը, որին «լքել էր մնացած աշխարհը»: Նա հիշեցրել է, որ իր հայրը որոշել է հրաժարվել նախկին կյանքից՝ փորձելով պաշտպանել մարդկանց, ամենածանր պահին ապրել նրանց կողքին:

«Եվ հիմա նա հատուցում է փոքրփոքրաթիվ հետապնդվող բնակչությանը խաղաղ միջոցներով պաշտպանելու փորձի համար», – ասվում է Վարդանյանի որդու նամակում:

Նա ընդգծել է, որ երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած իր հորը դատում է ռազմական դատարանը։ Ավելին, անկախ լրագրողներին և դիտորդներին արգելվել է ներկա գտնվել դատական նիստերին, իսկ ընտանիքի հետ կապը կտրուկ սահմանափակվել է Ադրբեջանից ԿԽՄԿ պատվիրակության արտաքսումից հետո: Ընտանիքի հետ շփման միակ ձևը մնում են կարճ, խիստ վերահսկվող հեռախոսազանգերը։

«Նա, ըստ էության, դարձել է քաղաքական շոուի մասնակից», – ընդգծել է Դավիթը։

Նա նշել է, որ իր հորը պահել են մենախցում և ենթարկել բռնության։ Բանտարկության առաջին շաբաթվա ընթացքում թույլ չեն տվել նրան Աստվածաշունչ փոխանցել:

«Բայց ամենասարսափելին այն է, որ մյուս բանտարկյալներից տեղեկություն ենք ստացել, որ խաչի կամ այլ խորհրդանիշների տեսքով դաջվածքներ ունեցող մարդկանց մարմնի այդ հատվածներն այրել են», – ընդգծել է Դավիթ Վարդանյանը:

Նա նաև պատմել է Լեռնային Ղարաբաղի ներկայիս հայաթափված տարածքում հայկական եկեղեցիների և քրիստոնեական սրբավայրերի ոչնչացման բազմաթիվ վկայությունների մասին՝քրիստոնյաների դեմ արշավը բնորոշելով որպես համակարգված և կանխամտածված: Դավիթը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին և ԱՄՆ վարչակազմին այն բանի համար, որ ողջ աշխարհում քրիստոնյաների պաշտպանությունը նրանց առաջնահերթությունն է:

Անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել էր, որ մտադիր է դիմել Ադրբեջանում պահվող բանտարկյալների ազատ արձակման խնդրանքով, և վստահություն հայտնել, որ Բաքուն կհամաձայնի:

«Սա եզակի հնարավորություն է աշխարհին ևս մեկ անգամ ցույց տալու, որ նախագահն ու փոխնախագահը իրենց խոսքի տերն են։ Սա փոքր ջանքերով մեծ արդյունքի հասնելու հնարավորություն է։ Ես կարծում եմ, որ փոխնախագահի աջակցությամբ նրանց կարելի է տուն վերադարձնել»,-ասել է Դավիթը։

Leave a comment