Նիկոլ Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Վարդան Օսկանյան

https://arm.sputniknews.ru/20260615/nikvol-pashinjany-chi-stacel-haj-zhvoghvovrdi-vstahutjuny-vardan-oskanjan-103510682.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55850018_0:0:1423:1067_1920x0_80_0_0_ed89688bd7fc24f0c46d331d7f629523.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, ընտրախախտում, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), հայտարարություն, նիկոլ փաշինյան, իշխանություն

ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, ընտրախախտում, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), հայտարարություն, նիկոլ փաշինյան, իշխանություն

Բաժանորդագրվել

Նախկին արտգործանարարը վստահ է` Հայաստանին պետք չէ, որ իր ազգային բանավեճը վերածվի Ռուսաստանի և Արևմուտքի միջև ծաղրանկարային ընտրության։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հունիսի 7–ի ընտրությունները հանրաքվե չէին այն մասին, թե հայերը նախընտրում են Մոսկվա՞ն, թե՞ Բրյուսելը. դա գաղափարական մրցակցություն չէր Արևելքի և Արևմուտքի միջև։ Այդ մասին այսօր «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը` անդրադառնալով միջազգային արձագանքին, թե ընտրությունները պարզ աշխարհաքաղաքական մրցակցություն էր արևմտամետ կառավարության և իբր ռուսամետ ընդդիմության միջև։

Այս պնդումը նա խորապես մոլորեցնող է համարում. Հայաստանը պետք է ունենա ինքնիշխան արտաքին քաղաքականություն՝ հիմնված սեփական ազգային շահի վրա։

«Արտաքին քաղաքական կողմնորոշումը չի կարող օգտագործվել որպես դիմակ ներքին անլեգիտիմության համար։ Կառավարությունը ժողովրդավարական չի դառնում պարզապես այն պատճառով, որ խոսում է Արևմուտքի լեզվով, և ոչ մի աշխարհաքաղաքական պիտակ չի կարող արդարացնել ընտրակեղծարարությունը, ընդդիմախոսների նկատմամբ ճնշումները կամ ինստիտուցիոնալ հավասարակշռության ոչնչացումը»,– գրել է նախկին արտգործնախարարը։

Ըստ նրա` այս ընտրություններն ամենից առաջ ազգային բողոք էին նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ։

«Հայ ընտրողների հստակ մեծամասնությունը մերժեց հետագա զիջումների, հետագա հանձնման և երկրի պատմական, սահմանադրական ու քաղաքակրթական հիմքերի հետագա կազմաքանդման ուղին։ Պաշտոնական արդյունքը կարող է այլ բան պնդել, սակայն քաղաքական իրականությունը պարզ է` Նիկոլ Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը»,– ընդգծել է Օսկանյանը։

Ըստ նրա` այս ընտրության լեգիտիմությունը հիմնովին խաթարվել է. գործընթացը նշանավորվեց իշխող կուսակցության կողմից ճնշման, ահաբեկման, վարչական վերահսկողության, ընտրովի իրավակիրառման և հետընտրական գործընթացի մանիպուլյացիայի մթնոլորտով։

Հայտնի է` որ կուսակցությունն ու դաշինքը քանի մանդատ կունենան նոր ԱԺ–ում

Օսկանյանը համոզված է` հայ ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե ինչ է նախապատրաստվում` լսում է Ադրբեջանի պահանջները, տեսնում սահմանադրական փոփոխությունների ճնշումը։

«Նա գիտի, որ այսպես կոչված ադրբեջանական «անկլավների» հարցը, ՀՀ Սահմանադրությունը փոխելու ճնշումը, և այն մշտական պահանջը, որ Հայաստանը հրաժարվի Արցախի քաղաքական ժառանգությունից, մեկուսացված տեխնիկական հարցեր չեն։ Դրանք ավելի լայն փորձի մաս են՝ Հայաստանը վերաձևելու որպես ավելի թույլ և ավելի հնազանդ պետություն։ Հայաստանին պետք չէ, որ իր ազգային բանավեճը վերածվի Ռուսաստանի և Արևմուտքի միջև ծաղրանկարային ընտրության»,– գրել է նա։

Նախկին պաշտոնյան համոզված է, որ Հայաստանի առաջ կանգնած իրական ընտրությունն այլ է` այն ընտրություն է արժանապատվության և ենթարկվելու միջև, սահմանադրական կարգի և գործադիր գերիշխանության միջև, իրական խաղաղության և պարտադրված կապիտուլյացիայի միջև, ինքնիշխան ազգային ապագայի և հայկական հարցը հայկական քաղաքական կյանքից աստիճանաբար դուրս մղելու միջև։

«Հայ ժողովուրդը չի քվեարկել նվաստացման նոր շրջանի օգտին, չի քվեարկել Արցախը ազգային հիշողությունից ջնջելու օգտին, չի քվեարկել ադրբեջանական յուրաքանչյուր պահանջ անխուսափելի համարելու օգտին, չի քվեարկել ինքնիշխանությունը արտասահմանյան ծափահարությունների հետ փոխանակելու օգտին։ Նա քվեարկել է Հայաստանի համար՝ նրա արժանապատվության, ինքնության, սահմանադրական կարգի և նրա իրավունքի համար՝ գոյություն ունենալու ոչ թե որպես մեծ տերությունների միջև սակարկության առարկա, այլ որպես ինքնիշխան պետություն»,– եզրափակել է Օսկանյանը։

Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկությունը, որի արդյունքում կուսակցությունը կորցրեց 213 ձայն։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։
Արդյունքների հրապարակումից հետո 6 ընդդիմադիր ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» , «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունները համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Հայտարարության մեջ նշված է, որ ընտրությունների ընթացքում արձանագրվել են թվով 5 խոշոր խումբ հանդիսացող ֆունդամենտալ ընտրական խախտումներ, և ըստ այդմ` ընտրության արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։

Leave a comment