«Զեյթունի» գերեզմանատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմանոցում այլ անձի են հուղարկավորել. Shamshyan.com

Փետրվար 06,2026 14:53

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 56-ամյա Փառանձեմ Զ․-ն և հայտնել, որ «Զեյթունի» գերեզմանատանը՝ իրենց ընտանիքին պատկանող գերեզմանոցում այլ անձ է հուղարկավորված։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուղարկավորված անձը հանդիսանում է Փառանձեմ Զ․-ի ամուսնու քրոջ ամուսինը՝ Լևոն Ղ․-ն, իսկ քույրը՝ Երևանի բնակիչ 65-ամյա Աիդա Ա․-ն իրեն առանց տեղյակ պահելու է կազմակերպել նշված հուղարկավորությունը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a comment