Կանայք Իրանում մոտոցիկլետ վարելու իրավունք են ստացել

Իրանում օրենքն այսուհետև թույլ կտա կանանց վարել մոտոցիկլետներ և սկուտերներ։ Այդ որոշումն Իրանում ուժի մեջ է մտել փետրվարին։

Իրանում կանայք մոտոցիկլետներ նախկինում էլ էին վարում, սակայն գործնականում դա չէր խրախուսվում։ Իշխանությունները կանանց չէին տրամադրում վարորդական իրավունքներ, ինչը հատկապես ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ խնդրահարույց էր դառնում կանանց համար, որոնք չէին ճանաչվում տուժող կողմ։

Այժմ կանանց վարելու իրավունքը պաշտպանվելու է օրենքով, նրանք անցնելու են համապատասխան դասընթացներ։ Ուսուցման գործառույթը վերապահված է լինելու ոստիկանական ուժերին, որոնք էլ նշանակելու են հրահանգիչներ։

Հաղորդվում է, որ նախատեսում են նույն սեռի հրահանգիչներ, սակայն գլխավոր մտահություններից մեկն այն է, որ հնարավոր է չգտնվեն համապատասխան թվով կին մասնագետներ։

Ժամանակագրորեն այս բարեփոխման որոշումը կայացվում է Իրանում հունվարին տեղի ունեցած լայնածավալ ցույցերից հետո, որոնք բացի տնտեսականից կրում էին նաև սոցիալական բնույթ։

Ընդհանուր վարքականոնի դեմ սոցիալական բողոքները սրվել են վերջին տարիներին, հատկապես 2022-ից հետո, երբ գլխաշորը սխալ կրելու պատճաով ոստիկանական գործողությունների զոհ դարձավ Մահսա Ամինին։ Այդ դեպքը սոցիալական բողոքի ցույցեր հարուցեց ամբողջ երկրով, բազմաթիվ կանանց ստիպելով ցուցադրաբար հանել գլխաշորերը։ Այժմ էլ, չնայած գլխաշոր կրելու մասին օրենքին, մեծ քաղաքներում կանայք երբեմն նախընտրում են դրանից հրաժարվել:

The post Կանայք Իրանում մոտոցիկլետ վարելու իրավունք են ստացել appeared first on CIVILNET.

Leave a comment