Խաղաղության մրցանակ, ցմահ դատապարտում, նոր հայց. շաբաթվա ամփոփում
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող շաբաթվա 7 կարևոր լուրերը:
1. Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Աբու Դաբիում ստացել են «Զայեդ» մրցանակը. «Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ, և դա առանձնահատուկ զգացողություն է»,- հայտարարել է Ալիևը, Փաշինյանն էլ նշել, որ հակամարտության էջը փակ է:
2. Ադրբեջանում ցմահ դատապարտվեել են Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը: Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:
3. «Հայաստանին անհանգստացնում է Մոսկվայից հնչող հռետորաբանությունը»,- Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Լավրովն էլ նշել, որ ԵԱՏՄ-ն անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ, բայց դա ՀՀ-ի որոշելիքն է:
4. «Նոր սահմանադրության տեքստը պատրաստ կլինի այս տարվա մարտին»,- ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
5. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով:
6. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ հունվարի 29-ի ասուլիսին իր հասցեին հնչեցրած արտահայտությունների համար:
7. ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին և Պուտինն ատում են իրար, ինչը դժվարացնում է կարգավորումը: Զելենսկին էլ նշել, որ Ռուսաստանի դեմ պատերազմում պարտվելու դեպքում Ուկրաինան կկորցնի անկախությունը: